Իրաքում սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։
Իրաքի երկպալատ խորհրդարանի 328 տեղի համար պայքարելու է 9039 թեկնածու։ Քվեարկության ցուցակներում հաշվառված է 2,6 միլիոն ընտրող, փոխանցում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը։
Ներկայումս առաջատար քաղաքական դաշինքների ցուցակում են Նուրի ալ Մալիկի գլխավորությամբ «Օրենքի պետություն» դաշինքը, «Իրաքի ցուցակ» դաշինքը՝ նախկին վարչապետ Այադ Ալյավիի գլխավորությամբ, «Միություն» դաշինքը՝ Իրաքի ներկայիս խորհրդարանի խոսնակ Օսամա ան-Նջեֆիի գլխավորությամբ եւ «Իրաքի արաբական ցուցակ» դաշինքը՝ սունիներին ներկայացնող Սալեհ Մութլաքի գլխավորությամբ։
Ըստ փորձագետների՝ այս դաշինքները կարող են ձեւավորել Իրաքի ապագա կառավարությունը։




























