Բուլղարիայի, Չեռնոգորիայի եւ Մակեդոնիայի կառավարությունները անհրաժեշտ են համարում Բալկաններում ՆԱՏՕ-ի ընդլայնումը:  Համապատասխան հայտարարություն են արել այդ երկրների կառավարությունները:

Բուլղարիայի ԱԳ ղեկավար Քրիստիան Վիգենինը նշել է, որ Բուլղարիան, ինչպես եւ տարածաշրջանի մի քանի այլ երկրների արդեն ՆԱՏՕ-ի անդամ են: Նրա խոսքով՝  «բալկանյան մնացած պետությունները նույնպես պետք է ընդգրկվեն դաշինքում՝ հնարավորինս արագ»: Ատլանտյան խորհրդում քննարկումների ժամանակ նրան պաշտպանել է նաեւ չեռնոգորիացի գործընկեր, փոխվարչապետ Իգոր Լուկշիչը՝ ըստ որի Դաշինքի ընդլայնումը թույլ կտա խուսափել տարբեր հակամարտություններից՝ ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ ապագա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մակեդոնիայի արտգործնախարար Նիկոլա Պոպոսկին էլ մի շարք պատճառներ է նշել, թե ինչու Մակեդոնիան պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ: