Չինաստանը տնտեսության ծավալով ԱՄՆ-ից կարող է առաջ անցնել արդեն այս տարի, կանխատեսում է Financial Times թերթը:

Կանխատեսման համար հիմք է հանդիսացել Համաշխարհային բանկի փորձագետների նոր ուսումնասիրությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն աշխարհի խոշորագույն տնտեսությամբ երկրի կարգավիճակը կարող է կորցնել ավելի շուտ, քան ենթադրվում էր նախկինում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Փորձագետները տարբեր երկրներում գնողունակությունը համեմատել են  այսպես կոչված «կյանքի իրական արժեքի» հետ. գործոն, որը մեծ ճշգրտությամբ թույլ է տալիս գնահատել տարբեր տնտեսությունների աճը: 

ԱՄՆ-ն շարունակում է մնալ աշխարհի ամենամեծ տնտեսությունը 1872 թ.–ից ի վեր, այո, ԱՄՆ-ն առաջ է անցել Մեծ Բրիտանիայից: Մինչ այժմ տնտեսագետների մեծամասնությունը կարծում էր, որ Չինաստանը ԱՄՆ-ից կարող է առաջ անցնել 2019թ.-ից ոչ շուտ: