Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել: ԱՊԱ-ն հայտնում է, որ դեպքը կատարվել է ՊՆ N զորամասում:

Անվտանգության կանոնների խախտման արդյունքում  զինվոր Ջավիդ Միրզոեւը պատահաբար կրակել է ծառայակից Նասիմ Ռուստամովի վրա: Հրազենային վերք ստացած Ռուստամովը՝ տեղափոխվել է  հիվանդանոց: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: ՊՆ-ի մամուլի ծառայությունից ԱՊԱ-ի հետ զրույցում  հաստատել են այդ փաստը:  Քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն: