Խորհրդարանական չորս ուժերը՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», հերթական արտահերթ նիստն են անցկացնում, այս անգամ՝ «Ժառանգություն» խմբակցության տարածքում:
Նիստին մասնակցում են ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ-ից խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ՀՅԴ-ից խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն եւ քարտուղար Թեւան Պողոսյանը:
Ըստ ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ օրակարգը ձեւավորվում է նիստի ընթացքում, այնուամենայնիվ, նախապես կարելի է նշել, որ քառյակը քննարկելու է հետագա գործողությունները:



























