Մահափորձի հետեւանքով հրազենային վնասվածքներ ստացած Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսին Իսրայելում վիրահատել են:
«Հիվանդին վիրահատել են առավոտյան 4-ին: Վիճակը կայուն է», - հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բուժհաստատության ներկայացուցչի խոսքերը: Վիրահատությունը տեւել է մոտ 10 ժամ:
Հիշեցնենք, մահափորձը կատարվել էր ապրիլի 28-ին՝ երկուշաբթի օրը: Լույս երեքշաբթի գիշերը նրան տեղափոխել էին Իսրայել:
Ուկրաինայի ՆԳ փոխնախարարի խոսքով՝ վարկածներից մեկը դաշնայնացման կողմնակիցների վրեժն է: Սակայն Ուկրաինայի նախագահի թեկնածու Միխայիլ Դոբկինը նման արտահայտությունները «անցավ գլուխը ցավի տակ դնել» է անվանել: Խարկովի նախկին նահանգապետի խոսքով՝ մահափորձը կարող էին կազմակերպել Կիեւի ներկայիս իշխանության ներկայացուցիչները:




























