Ուկրաինայի Դոնեցկի Գորլովկա քաղաքում զինված դիմակավոր անհայտ անձինք գրավել են քաղխորհրդի եւ ոստիկանության շրջանային բաժանմունքի շենքերը:
«Զինված անձինք գրավել են քաղխորհրդի շենքը: Մոտ 20 մարդ: Զենք են բեռնաթափում: Նաեւ գրավված է ոստիկանության շրջանային բաժանմունքի շենքը», - հայտնում է «ՕստրոՎ»-ը՝ վկայակոչելով ականատեսի խոսքերը:
Gorlovka.ua-ը հայտնում է, որ գիշերվա ժ. 2-ի սահմաններում մոտ 30 զինված անձինք ներխուժել են ոստիկանության շենք եւ բոլորին ստիպել ազատել աշխատասենյակները:
Զավթիչները, ըստ կայքի, բացատրել են, որ շրջանային բաժանմունքը գրավելու հանձնարարական են ստացել ՆԳՆ որոշումների կայացման կենտրոնից:
Շենքում գտնվող բոլոր մարդկանց ազատ են արձակել:
Գորլովկայի 06242 կայքն էլ հաղորդում է, որ զինված անձինք քաղխորհրդի շենք են մտել առավոտյան 5-ի սահմաններում:


























