Ապրիլի 29-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.30-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Չարբախ-Մասիս ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ դաշտում կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը` 1953 թ. ծնված Թարխան Խաչատրյանը, տեղում մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: