Ապրիլի 28-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ ավտոշուկայի արգելաձողի կրպակի մոտ փամփուշտ եւ նռնակ է թողնում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը Խաչիկ Դաշտենցի փողոցի թիվ 51 հասցեի մոտ հայտնաբերել է պարկով փաթեթավորված «Ֆ-1» տիպի նռնակ, 1 պայթուցիչ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 1 փամփշտատուփ, տարբեր տրամաչափի 162 փամփուշտ եւ «ԱԳԱ» 7 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























