Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն մայիսի 5-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Շվեդիա: Ինչպես օդանավակայանում հայտնել է լրագրողներին, այցի ընթացքում նա մտադիր է քննարկել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարները:
«Մենք երախտապարտ են Շվեդիային նրա համար, որ ԵՄ-ում իր նախագահության ժամանակ մեզ լուրջ աջակցություն է ցուցաբերել, հատկապես ռուսական ագրեսիայի ժամանակ»,- ասել է նա:
Ստոկհոլմ կատարած այցի ընթացքում Վրաստանի խորհրդարանի նախագահը կհանդիպի Շվեդիայի Ռիգստագի ղեկավար Պեր Վերտեսրբերգի, խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների հետ:
Մայիսի 6-ին նրան կընդունի Շվեդիայի նախագահ Կառլ Գուստավ 16-րդը: Նախատեսված է նաեւ հանդիպում Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կառլ Բիլդտի հետ:




























