Ոստիկանության Նոր Նորքի բաժնի վետերանների խորհրդի անդամների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 28-ին, ժամը 18.15-ին, մի քաղաքացի Լվովյան եւ Զորյան փողոցների հատման հատվածում գտնվող ավտոտնակի մոտ զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կարճափող հրացան, տարբեր տրամաչափի 34 փամփուշտ եւ 2 պայթուցիչ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: