Ապրիլի 29-ին, ժամը16.20-ի սահմաններում, Երեւանի Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցների եւ Արշակունյաց պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21099» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով վերջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: