Էներեգտիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը եւ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտանակատար Յուրի Վարդանյանը ազատվելու են զբաղեցրած պաշտոններից: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Էներգետիկայի նախարարի պաշտոնին կնշանակվի Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը, իսկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար կդառնա ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը:

Մեր տեղեկություններով՝ երեկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում աշխատող ԲՀԿ-ականներն արդեն իրար շնորհավորում էին նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Վարդանյանի պաշտոնանկության առթիվ:

Նշենք, որ Գաբրիել Ղազարյանի հետ հնարավոր չէ կապ հաստատել, քանի որ նա տեւական ժամանակ է՝ անջատել է հեռախոսը, իսկ նախարար դառնալու լուրեր տարածվելուց հետո օրերս ջնջվել է նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից: Իսկ Երվանդ Զախարյանը երեկ մեզ հետ զրույցում ասել էր, թե իրեն նման առաջարկ չի չի արվել: «Ինձ որեւէ առաջարկ չի արվել, որեւէ քննարկում չի եղել, որեւէ բանից տեղյակ չեմ եւ կատարում եմ իմ պարտականությունները»,- նշել էր նա: