Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր չէ Ղըրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին հանձնել երկրի նոր իշխանություններին:

Reuters գործակալությանը տված հարցազրույցում Լուկաշենկոն նկատել է, թե հանրապետության իշխանությունները չեն դիմել իրեն Բակիեւի արտաքսման պահանջով: «Միանգամից ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, այդ դիմումներն անօգուտ կլինեն եւ նվաստացուցիչ ժամանակավոր կառավարության համար: Ղըրղզստանի նախագահը գտնվում է բելառուսական ժողովրդի եւ կառավարության պաշտպանության ներքո»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ խորհուրդ տալով ժամանակավոր կառավարությանը անիմաստ չդիմել Բակիեւի արտաքսման համար:

Նշենք, որ նախօրեին Ղըրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւան հրամանագիր է ստորագրել, որով զրկել է Բակիեւին նախագահական անձեռնմխելիությունից: Բացի այդ, գլխավոր դատախազությանը հանձնարարվել է ապահովել Բակիեւին բերման ենթարկելը:

Y sty<fnP"Sylfaen","serif";mso-bidi-font-family:Sylfaen;mso-ansi-language: HY'>ը: Նախատեսված է նաեւ հանդիպում Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կառլ Բիլդտի հետ: