Վաշինգտոնում կայացած համաժողովին, որ, մասնավորապես, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմավորման 65-ամյակին էր նվիրված, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ընդգծել է, որ տասնյակ տարիներով «Եվրոպայում կայունության ապահովմանն ու ժողովրդավարության ընդլայմանն ուղղված արդյունավետ գործողություններ իրականացնելու հետո այսօր արդեն դաշինքի անդամներին հարկ է` առկա սպառնալիքներին սթափ հայացքով նայել»,- տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը մեզ համար տագնապի ազդանշան է դարձել: Երկար տարիներ աշխատում էինք` Ռուսաստանին եվրաատլանտյան համագործակցութանն ընդգրելու համար, աշխատանքներ էինք տանում միջազգային համագործակցության ուղղությամբ: Ռուսաստանի առաջ բացել էինք տարբեր կազմակերպությունների, այդ թվում` Առեւտրի համաշխարհային կազմակերպության դռները… Սակայն այդ երկրի վերջին քայլերը ցույց են տալիս, որ պուտինյան Ռուսաստանը խաղի այլ կանոններով է առաջնորդվում… Այսօր Ռուսաստանը փորձում է փոխել եվրոպական անվտանգության լանդշաֆտը»,- ասել է նա:

Ստեղծված իրադրությունը պետքարտուղարը դաշինքի գործընկերների համար որպես «որոշումների պահ» է որակել` հորդորելով անհապաղ մի քանի ուղղություններով քայլեր ձեռնարկել, հավելելով, թե «Կրեմլին պետք է հասկացնել, որ պաշտպանելու ենք Հյուսիսատլանտյան դաշինքի յուրաքանչյուր թիզ հողը»:

Ելույթի ավարտին Ջոն Քերրին ընդգծել է, որ Ռուսաստանը դեռեւս ընտրության հնարավորություն ունի: