«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները քվեարկել են ազատ, եւ այդ դեպքում պետք է հաշվի առնել, որ ես նրանց հետ ոչ միայն աշխատանքային, այլեւ բարեկամական հարաբերություններ ունեմ: Այդ մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի հետ էր կապված ԲՀԿ-ականների երեկվա քվեարկությունը: «Քվեարկությունը քաղաքական չէր, դա իրենց կամարտահայտությունն էր՝ պայմանավորված իմ անձով»,- ասել է Սահակյանը:

Դիտարկմանը, թե «Բարգավաճ Հայաստանում» կասկածներ կան քվեարկության արդյունքների կեղծման վերաբերյալ, Սահակյան պատասխանել է, որ թե ԲՀԿ-ին, թե մյուս խմբակցություններին առաջարկվել է անդամակցել հաշվիչ հանձնաժողովին, սակայն նրանք հրաժարվեցն. «Նրանք կարող էին լինել գործընթացի վերահսկման մասնակիցը»: