Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն ապրիլի 29-ին այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին, նաեւ Գեւորգյան ընտանիքի հինգ անդամներին:

Ինչպես APA-ին հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հանրային կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, կայացել է նամակների փոխանակում:

Հակոբ Ինջիղուլյանի ազգականները NEWS.am-ի թղթակցին հայտնել են, թե իրենց տեղեկացրել են հանդիպման մասին, սակայն Հակոբի նամակը դեռ չեն ստացել:

Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ արդբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում էր հայտնվել 2013թ. օգոստոսի 8-ի գիշերը: Մեկ օր անց նրան տեղափոխել էին Բաքու: Ադրբեջանական կողմը երկար ժամանակ տարբեր պատրվակներով ձգձգում էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակների տեսակցությունը զինվորի հետ: Առաջին անգամ կազմակերպության ներկայացուցիչները նրան պատանդ վերցվելուց 12 օր հետո են միայն տեսակցել:

Բացի այդ, Ադրբեջանում է գտնվում հայ-ադրբեջանական սահմանը հատած հայկական ընտանիքը: 2010-ի հունվարի 10-ին Եղիշե Գեւորգյանը ընտանիքով փախել է արդարադատությունից: 56-ամյա Գեւորգյանը նախկինում 8 անգամ դատապարտվել է գողությունների, կողոպուտի եւ այլ հանցագործությունների համար: