ԱԺ նախագահի ընտրության ժամանակ քվեարկությունը շատ հստակ ահազանգ էր մեզ համար. եթե այդպիսի քվեարկություն կրկնվի նաեւ մայիսին Կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ, սա արդեն կծնի քաղաքական նոր իրավիճակ: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհհանիսյանը:

«Ես պատրաստ եմ այդ քվեարկության վերաբերյալ բոլոր ուժերին թույլ տալ ամեն մեկն իր վարքը մեկնաբանի, թե ինչու են այդպես վարվել: Իսկ երբ արդեն կառավարության ծրագրի քվեարկության պահը գա, պարզ կլինի ամեն ինչ: Եթե նմանատիպ քվեարկություն տեղի ունենա, ապա ոչ միայն մեզ համար, այլեւ շատերի համար քաղաքական նոր իրավիճակ կստեղծվի: Դա վերջին քննությունն է լիելու»,-ընդգծեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԱԺ նախագահի քվեարկությունից առաջ ոչ իշխանական ուժերը միտք են ունեցել ներկայացնել միասնական թեկնածու, բայց այդ թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am