Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժարվել է մեկնաբանել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «նեղացածության» մասին ենթադրությունները : Գործադիրի ապրիլի 30-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Աշոտյանը հայտարարել է, որ ՀՀԿ ԳՄ ապրիլի 26-ի նիստին Տիգրան Սարգսյանը չի մասնակցել, քանի որ արտասահմանում է:
«Նախավերջին նիստին Տիգրան Սարգսյանը մասնակցել է», - հավելել է Աշոտյանը:
Հարցին՝ նեղացած է արդյոք Տիգրան Սարգսյանը կուսակցությունից, Աշոտյանը պատասխանել է, որ ճիշտ կլիներ առավել բովանդակալից հարցեր քննարկել:
Հիշեցնենք, ապրիլի կեսերին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Տիգրան Սարգսյանը դիվանագիտական աշխատանքի կանցնի: Հետո մամուլում տեղեկություններ էին հայտնվել նրա՝ Բելգիայում ՀՀ դեսպան եւ համատեղությամբ այնտեղ գտնվող միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ նշանակվելու մասին:




























