«ФедералПресс» տեղեկատվական ալիքի հաղորդմամբ, արդեն մի քանի տարի է Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում ադրբեջանական քրեական ենթակառուցվածներում պայքար է ընթանում տեղական ""Дружба" առեւտրի կենտրոնը կառավարելու համար։

Կենտրոնի ղեկավար ադրբեջանցի Շահնազ Սադիխովի մահվանից հետո (մահացել է 2003 թվականին) կենտրոնի տեր փորձում է դառնալ Սուրգուտի ներքին գործերի տրանսպորտի գծային վարչության պետի նախկին տեղակալ, նորից ադրբեջանցի Սադրադին Գուլուեվը։

Հուսահատվելով, որ դատարանով չի կարողանա վերցնել սեփականատերերից, Գուլուեվը զանգվածային հարձակում է սկսել առեւտրի կենտրոնի նկատմամբ։ Գուլուեւի մարդիկ վերջին զինված հարձակումն իրականացրել են անցած հանգստյան օրերին։ Նա փորձել է առեւտրի կենտրոնի վարձակալներին եւ աշխատակիցներին միմյանց դեմ հանել, սակայն « ռազբորկայի» ընթացքում նրանք հասկացել են, թե ինչ պատմության մեջ են ներքաշված եւ կարողացել են խուսափել արյունահեղությունից։

Հարկ է նշել, սակայն, որ Գուլուեվի առետրի կենտրոնը իր ձեռքը վերցնելու փորձերի մեծամասնությունն ավարտվել է արյունահեղությամբ։

Անցած սեպտեմբերին նա ատրճանակից կրակել է առեւտրի կենտրոնի վարձակալների վրա միայն նրա համար, որ հրաժարվել են կատարել իր պահանջները եւ դադարեցնել աշխատանքը։