Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ է դարձել ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ փակ գաղտնի քվեարկությամբ:

Նրա օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած 86 պատգամավորներից 80-ը, դեմ՝ 5-ը, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Քվեարկությանը մասնակցել են հանրապետական կուսակցության պատգամավորները, մի քանի պատգամավորներ ԲՀԿ-ից:

Հայ ազգային կոնգրես, ՀՅԴաշնակցություն, «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը: