Հանրային աջակցությունը առանցքային դեր է ունեցել  վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԱԺ նախագահ  Գալուստ Սահակյանի առաջադրման եւ հաստատման գործում: Գործադիրի ապրիլի 30-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Իհարկե, եղավ նաեւ քննադատություն, որից մեր անկախության 23 տարվա ընթացքում ապահովագրված չի եղել պետական ոչ մի պաշտոնյա», - հավելել է Աշոտյանը: Ըստ նրա՝ նրանց նշանակման դեմ բողոքողները չպետք է չափազանցնել: Իսկ նրանք, ովքեր դա անում են,   կեղծում են՝ մարդկանց առանձին խմբերի բողոքը համընդհանուրի  փոխարեն ներկայացնելով:

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանն ապրիլի 29-ին ընտրվել է ԱԺ խորհրդարանի խոսնակ: Հովիկ Աբրահամյանը երկրի վարչապետ էր նշանակվել ապրիլի 13-ին: