ԱԺ նոր նախագահ Գալուստ Սահակյանը սկսել է խորհրդարանի եւ կառավարության հարցուպատասխանի իր առաջին նստաշրջանը: Բացման խոսքում Սահակյանը  շնորհավորել է նորանշանակ նախարարներին եւ մաղթել հաջող աշխատանք:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի ձեւավորած  նոր կառավարությունում փոխվել են հետեւյալ նախարարները. առողջապահության նախարար (նշանակվել է Արմեն Մուրադյանը), էկոնոմիկայի նախարար (Կարեն Ճշմարիտյան), քաղաքաշինության նախարար (Նարեկ Սարգսյան), ֆինանսների նախարար (Գագիկ Խաչատրյան), կառավարության աշխատակազմի  ղեկավար-նախարար (Դավիթ Հարությունյան): Նախարարական մի քանի աթոռ շարունակում է թափուր մնալ:

Հիշեցնենք, ՀՀԿ խմբակցության ղեկավար  Գալուստ Սահակյանն ապրիլի 29-ին 104 ձայներից 101-ի հավանությամբ ընտրվել էր ԱԺ խորհրդարանի խոսնակ: