Որպես խորհրդարանի նախագահի` չեմ շնորհավորի Ձեզ: Կառավարության հետ երկխոսության ընթացքում Գալուստ Սահակյանին ուղղված նման հայտարարությամբ է հանդես եկել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ՀՀԿ, ԲՀԿ, «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ պատգամավորները շնորհավորել են ապրիլի 29-ին ԱԺ նախագահ ընտրված Գալուստ Սահակյանին:
«Ես Ձեզ չեմ շնորհավորի: Իսկ թե ինչու` կարծում եմ` ինքներդ էլ գիտեք, դրա մասին դեռ առիթ կունենանք խոսելու»,- հայտարարել է Փաշինյանը:
Ի պատասխան Գալուստ Սահակյանը նշել է, որ հին ավանդույթը պարտադրում է հյուրերին ջերմությամբ ընդունել: Իսկ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը համագյուղացիների անունից դրված շիրմաքարի մասին հին կատակն է հիշեցրել. «Ի հիշատակ բոլորից` բացի Վալոդից»:
Ի պատասխան Փաշինյանը հայտարարել է, որ Հրայր Թովմասյանին էլ շուտով կարող է «ոմն Վալոդ» փոխարինել, ակնարկելով շրջանառվող լուրերն այն մասին, որ վերջինս չի վերանշանակվելու նախարարի պաշտոնին:




























