Ռուսական «Պյոտր Մեծ» ատոմային հրթիռային հածանավի անձնակազմը մի շարք զորավարժություններ է անցկացրել Միջերկրական ծովում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հյուսիսային նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Եվգենի Կիրիլովին: 

Ըստ նրա՝ անցկացվել են զորավարժություններ տարբեր բարձրության միջակայքերից օդային պաշտպանության միջոցների հարձակումներին հակահարված տալու ուղղությամբ՝ նավի հակաօդային պաշտպանության միջոցների օգնությամբ, մանեւրներ են իրականացվել նաեւ հականավային պաշտպանության եւ քիմիական ահազանգերի թեմայով: