ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննության ընթացքում քաղաքացի Է. Ս.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ իրեն պատկանող զգալի չափի գույքը գաղտնի հափշտակել է Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյանի անվան կայարանի մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանը:
Կատարվում է նախաքննություն:




























