Հայաստանի նոր կառավարությունը քիչ խոսելու է եւ շատ անելու է: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հիշեցրել է, որ կառավարության նոր ծրագիրը խորհրդարանում կներկայացվի մայիսին: «Այն բազմաբառ չի լինի: Միշտ ավելի լավ է մտածել գործի, քան բառերի մասին: Եթե մենք շատ գրենք, իսկ քիչ անենք, արժանի կլինենք դատապարտման: Իսկ եթե հակառակը, կարող ենք արժանանալ ձեր դրվատանքին»,- ասել է Աբրահամյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանին:
Վարչապետը նշել է, թե նախարարներին հանձնարարել է առավելագույնս կոռեկտ լինել պատգամավորների նկատմամբ: «Պատասխան վերաբերմունք մենք սպասում ենք պատգամավորներից»,- ասել է նա:




























