Ստամբուլի քաղաքապետարանի մշակույթի բաժինը հրատարակել է հայ-թուրքական հարաբերություններին եւ խնդիրներին նվիրված գիրք։

Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝  հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նաեւ 18 հայ մասնագետների կարծիքը ներառող գրքում հեղինակ, Սաքար համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հալուք Սելվին ուշադրության է հրավիրել երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներին եւ դրանց լուծման ուղղութամբ առաջարկներին։

Նշվում է, որ գրքում հայ-թուրքական հարաբերությունների ուսումնասիրությունը ներառում է 1000-ամյա անցյալից մինչ մեր օրերը, ներկայացնում թե Հայկական հարցի որ կողմում է Թուրքիան, թե ինչեր պետք է իրականացվեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար։