Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 30-ին հրամանագիր է ստորագրել, որով Հովհաննես Մանուկյանն ազատվել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահի մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:
Հիշեցնենք, որ մինչ այդ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Հրայր Թովմասյանը:




























