Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 30-ին հրամանագիր է ստորագրել, որով Արամայիս Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից:

Մի քանի օր առաջ Արամայիս Գրիգորյանն ազատվել էր Արարատի մարզպետի պաշտոնից:

Հիշեցնենք, որ մինչ այդ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արամ Հարությունյանը: