«Ծիածան» կարճամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որը նկարահանել է թուրք դերասանուհի եւ ռեժիսոր Դերյա Դուրմազը, տեղի կունենա Փարիզում, Հարավ-Արեւելյան Եվրոպայի կինոփառատոնի շրջանակներում: Այս մասին գրում է թուրքական «Today's Zaman» թերթը:
Ստամբուլի «Giyotin Film» կինոընկերության կողմից ստեղծված 15-րոպեանոց ֆիլմը, որը պատկանում է սցենարիստ, պրոդյուսեր եւ կինոքննադատ Էմինե Յըլդըրըմին, ներկայացնում է 4-ամյա հայ աղջկա՝ Ծիածանի պատմությունը, որը թաքնվում է իր հորեղբոր ուղեբեռի մեջ, որպեսզի ավելի շատ շոկոլադ ստանա, որը նրա համար բերում են Թուրքիայից:
Փարիզում ֆիլմի համաշխարհային պրեմիերայից հետո այն կգնա Իրաք, որտեղ կցուցադրվի Էրբիլի միջազգային կինոփառատոնում (այն տեղի է ունենալու մայիսի 5-10-ին): Այնուգետեւ «Ծիածանը» կուղեւորվի Գերմանիա՝ Համբուրգի կինոփառատոն:




























