Թող Էդուարդ Շարմազանովը սառը ջուր խմի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը: Զուրաբյանը հրաժարվեց առավել մանրամասն անդրադառնալ այդ թեմային:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Ակնհայտ է, որ առաջիկա տասնամյակում ՀՀԿ-ն իր ծավալներով, իր կազմակերպվածությամբ եւ քաղաքական ռեսուրսով շարունակելու է լինել քաղաքական դաշտի առաջատարը:
Իր հայտարարությամբ Հայաստանի նախագահը հստակ ընդգծեց, որ այն մարդկանց համար, որոնք իրենց տեսնում են պետության կառավարման վերին օղակներում, կա մեկ հիմնական ուղի. դա ՀՀԿ-ն է: Եթե ինչ-որ մեկը հավակնում է երկրի նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ուղին անցնում է Մելիք Ադամյան փողոցով (այստեղ է գտնվում ՀՀԿ կենտրոնական գրասենյակը-խմբ)»:




























