Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 18.23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 28 շենքի 2-րդ մուտքի վերելակում անչափահաս երեխաներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները երեխաներին դուրս են բերել վերելակից: