Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի կեսերին թուրքական խորհրդարանի կողմից սահմանադրական բարեփոխումների փաթեթի քվեարկություններից անմիջապես հետո կմեկնի Բաքու` քննարկելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:
Թուրքական NTV-ի փոխանցմամբ` Էրդողանի Բաքու կատարելիք այցի նպատակն է քննարկել հայ-թուրքական հարաբերությունների կասեցման, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման մանրամասների եւ Կովկասում ներկա իրավիճակի հետ կապված խնդիրները:
Մինչեւ Բաքու մեկնելը Թուրքիայի վարչապետը կայցելի Բաթում։




























