ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության ղեկավար Մայքլ Ֆլինը եւ նրա տեղակալ Դեյվիդ Շեդն աշնանը հրաժարական կտան, հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ ծովակալ Ջոն Կիրբին:

«Նրանց պաշտոնաթողությունը ծրագրված էր որոշ ժամանակ առաջ»,- փոխանցոմ է France Presse-ը` վկայակոչելով Կիրբիին:
Գործակալությունը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, նաեւ փոխանցում է, որ Ֆլինը եւ Շեդը մի քանի ամիս առաջ են որոշել հրաժարական տալ:

Մինչդեռ Washington post-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ ռազմական հետախուզության ղեկավարները ստիպված են լքելու իրենց պաշտոնները, քանի որ  նրանց «կառավարման ոճը» լուրջ դժգոհություն է առաջացրել գործընկերների մոտ, փոխանցում է Ռոսբալտը: