Ինչ որ մեկի մտքով անցել է, որ Հայաստանի օդը կարելի է վաճառել: Հայրենիքի օդը վաճառվում է ձկան պահածո հիշեցնող մետաղյա տուփերում` 1 .500 դրամով: Այս մասին տեղեկացնում է «Հրապարակ» թերթը ու խոստանում պարզել, թե ո՞ւմ գլխում է հղացել այս հանճարեղ գաղափարը: Այսպիսի տուփերի կարելի է հանդիպել «Զվարթնոց» օդանավակայանում և Վերնիսաժում, որտեղ այս օրերին շատ են զբոսաշրջիկները:

Թերթի դիտարկումներով` ֆինասատնտեսական ճգնաժամն անդրադարձել է նաև հայկական հուշանվերներ եւ հայկական զարդանախշերով արծաթե իրեր վաճառող ձեռներեցների վրա, որոնք մոտ 20 տոկոսով էժանացրել են գները` հուրախություն զբոսաշրջիկների: