ԱՄՀ-ն Ուկրաինայում կանխատեսում է իրական ՀՆԱ-ի նվազում 5%-ով, ժամանակավոր գնաճ եւ պետական պարտքի զգալի ավելացում 2014թ.: Մինչեւ 2016 թ. Ուկրաինայի տնտեսությունը աստիճանաբար կաճի, ասվում է ԱՄՀ Գործադիր խորհրդի նիստից հետո հրապարկված փաստաթղթում:
«Արժույթի արժեզրկումը եւ պետական փոխառությունը սպասվում է, որ կավելացնեն պետական պարտքը մինչեւ ՀՆԱ-ի 57% եւ արտաքին պարտքը», - կանխատեսում են Հիմնադրամում, փոխանցում է Ukrinform-ը:
Միաժամանակ նշվում է, որ ՀՆԱ-ի իրական աճը 2015թ. կվերականգնվի 2%-ով` միջնաժամկետ հեռանկարում բարձրանալով 4-4,5%-ով: Ըստ ԱՄՀ-ի` գործազրկության մակարդակը աստիճանաբար կնվազի`2014թ. 8,5 %-ից մինչեւ 7,5 %՝ 2016 թ.:
Արտահանումը կավելանա տարեկան 6 %-ով` 2015-2016 թթ.: 2016թ. վերջին գնաճը կնվազի 6%-ով:



























