Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Բաղդասարյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին կայացած ասուլիսում Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ հրաժարվում է ԱԱԽ քարտուղարի պաշտոնից, իսկ ՕԵԿ-ը դուրս է գալիս իշխող կոալիցիայից եւ իրեն հռչակում ընդդիմություն:
ՕԵԿ-ի քվոտայով նշանակված երեք նախարարները դուրս են եկել ՕԵԿ-ից:




























