Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 30-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Երևանի Շամպայն Գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 35 OV 496 և «ՎԱԶ-2106» մակնիշի 34 SC 983 համարանիշերի ավտոմեքենաները:
«ԲՄՎ»-ի վարորդ Վ. Ա.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարացրել են գազի արտահոսքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:




























