«ԱԺ նախագահի պաշտոնում քաղաքական մեծամասնության թեկնածուի օգտին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմ քվեարկությունը դարձավ լրատվամիջոցների ու սոցցանցերի քննարկման առարկա՝ ստանալով անգամ «աղմկահարույց քվեարկություն» բնորոշումը:

Լրագրողական տեսախցիկները մեկը մյուսի հետեւից հասցրել էին վավերացնել պատմական պահը` ԲՀԿ-ականները ոչ թե սովորականի պես, այլ գրկախառնվելով ու համբույրներով էին շնորհավորում նորընտիր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին,ավելին` խոստանում այդ ջերմ տրամադրությունները շարունակել նաեւ բաժակի շուրջ:

 Իսկ մի՞թե վատ է, որ խորհրդարանական «այլընտրանքը», կամ որ քաղաքագիտորեն ավելի ընկալելի է` ընդդիմադիր համարվող քաղաքական ուժի ներկայացուցիչները ջերմորեն ողջունում են ԱԺ նորանշանակ նախագահին: Իհարկե` ոչ, բայց նաեւ համաձայնեք, եթե անձնական հարաբերությունների առումով դա հասկանալի է, ապա քաղաքական դիրքորոշման տեսանկյունից` ճիշտ հակառակն է:

ԲՀԿ-ի համար եկել է խաղաքարտերը պարզելու ժամանակը, եւ ընդամենը հարկ է ընդունել, որ «այլընտրանքի» խաղն այլեւս ավարտված է»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում