ԱՄՆ պետքարտուղարությունը խոսքի ազատությունը սահմանափակող է համարում Ռուսաստանի Դաշնության խորհրդի կողմից հավանության արժանացած հայտնի բլոգերների համար կանոններ սահմանող օրենքը, ըստ որի փաստացի նրանց հավասարեցնում է լրատվամիջոցներին:

«ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի Դաշնության խորհրդի կողմից հավանության արժանացած օրենքների առնչությամբ, որոնք նախագահի կողմից ստորագրվելու դեպքում նոր լայն սահմանափակումներ կդնեն համացանցի ու բլոգերների վրա: Այդ սահմանափակումները կարող են ընկալվել որպես խոսքի ազատության փորձ»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մերի Հարֆը, հաղորդում է BBC-ն:

Նշենք, որ ապրիլի 29-ին ՌԴ Դաշնության խորհուրդը հավանություն է տվել «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններին եւ առանձին օրենսդրական ակտերին, որոնց հետեւանքով «բլոգերները» (օրական ավելի քան 3 հազար այցելու ունեցող կայքերի սեփականատերեր) պարտավոր են տեղադրել իրենց տվյալներն ու էլեկտրոնային հասցեն: Բացի այդ, օրենքը շատ խիստ շրջանակների մեջ է դնում բլոգերների գործունեությունը եւ զգալիորեն մեծացնում նրանք պատասխանատվությունը հրապարակվող նյութերի բովանդակության համար: