Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը որոշել է արձակուրդ վերցնել՝ թմրակախվածությունից բուժման կուրս անցնելու համար,այն բանից հետո, երբ մամուլում հայտնվել էր տեսանյութ, որտեղ ինքը քրեք էր ծխում։
Անցյալ տարի Տորոնտոյի քաղաքապետը ֆուրոր էր արել՝ հայտարարելով, որ հարբած վիճակում քրեք է ծխել:
Ֆորդի փաստաբանը մամուլին հայտնել է, որ այս անգամ քաղաքապետը խոստովանում է թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունենալը եւ պատրաստ է նախընտրական քարոզարշավից դադար վերցնել: Տորոնտոյի քաղաքապետի ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 27-ին:
Մի թմրավաճառ պատրաստ է վեցանիշ գումարի դիմաց վաճառել նաեւ այլ տեսագրություն, թե ինչպես է Ռոբ Ֆորդը արգելված թմրանյութեր օգտագործում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով Globe-ը:
Ֆորդի շուրջ անցյալ տարի առաջին սկանդալից հետո քաղաքի խորհուրդը որոշել էր զրկել նրան լիազորությունների մեծ մասից: Սակայն Ֆորդը որոշել էր ոչ միայն նորից դնել իր թեկնածությունը, այլեւ Տորոնտոյում օրինականացնել մարիխուանան:
Տորոնտոյի քաղաքապետի մասնակցությամբ սկանդալային տեսանյութ է հայտնվել համացանցում
Տորոնտոյի քաղաքապետը կառավարությունից պահանջել է օրինականացնել հաշիշը




























