Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի միջանցքում, ապրիլի 30-ի երեկոյան, նիստի ընդմիջումից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով, այն տեղի է ունեցել Կարմիրգյուղի գյուղապետ Միշա Դանիելյանի, իր եղբայրների ու համագյուղացու միջեւ:

Գյուղապետը դատարանում վիճաբանության է բռնվել իր համագյուղացիներից մեկի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի: Այնուհետեւ միջամտել են Դանիելյանի եղբայրներն ու ավելի թեժացրել սկանդալը, որը շարունակվել է եղբայրներով ընդդեմ իրենց համագյուղացու ձեւաչափով: Այս միջադեպին միջամտել են իրավապահ մարմինները եւ ընթացք տվել:

NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնել են, որ նման միջադեպ տեղի է ունեցել, կատարվում է քննություն: