Պետերբուրգից Անթալիա մեկնող ինքնաթիռի հարբած ուղեւորը երեք ուղեկցորդի է ծեծել:

«Ավիաընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն, 1985թ. ծնված ուղեւորը, լինելով անսթափ վիճակում, թռիչքի ժամանակ, վայրէջքից մի փոքր առաջ սկսել է հարեւանությամբ նստած ուղեւորներին վիրավորել եւ զանգվածային բախում հրահրել, որի ընթացքում, ի թիվս այլոց, լուրջ վնասվածքներ է ստացել մեկ ուղեկցորդուհի»,- պետերբուրգյան արտակարգ ծառայություններում ունեցած աղբյուրի խոսքերն է մեջբերել Ինտերֆաքսը:

Տուժածները ներկայումս Անթալիայում են գտնվում. նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում:

Վայրէջքից հետո թուրքական ոստիկանությունը կալանավորել է օրինախախտ տղամարդուն: