Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ապրիլի 30-ին, ժամը 15.30-ին, Երեւանի Ա. Սարգսյան փողոցից բերման են ենթարկել 67-ամյա Սերյոժա Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. դեկտեմբերի 12-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




























