Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, ապրիլի 30-ին, ժամը 14.10-ին, Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 33-ամյա մի կին եւ հայտնել, որ աշխատանքի վայրում իր պայուսակից գողացել են 10.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն հիմնարկի աշխատակցուհի Շ.-ն, որը նույն օրը բերման է ենթարկվել եւ խոստովանել հանցանքը:
Կատարվում է հետաքննություն:




























