Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ապրիլի 30-ին, ժամը 08.15-ին, Արտաշատ քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 7 շենքի մոտից հայտնաբերել եւ բերման են ենթարկել 32-ամյա Անահիտ Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 12-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Շենգավիթի բաժին: