Երեւանի Պարոնյան փողոցի թիվ 3 շենքի դիմաց, ապրիլի 30-ին. ժամը 09.25-ին, «BYD» մակնիշի տաքսի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 26-ամյա Անահիտ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: