Մեղրի-Գորիս ճանապարհի 130-րդ կմ-ին, ապրիլի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: