Երեւանի Գալշոյան փողոցում ապրիլի 30-ին, ժամը 08.50-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 18-ամյա Հասմիկ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` ժամը 16.40-ին բաժին է ներկայացել 57-ամյա Խաչատուր Հ.-ն եւ հայտնել, որ վրաերթը, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:




























